Արագածոտնի մարզ

 Արագածոտնի մարզը իր մեջ ներառում է Հայաստանի հյուսիս-արևմուտքը և ձգվում 2.756 քառ. կմ.՝ կազմելով Հայաստանի տարածաշրջանի 9.35%-ը: Այն հյուսիսային կողմից հարում է Շիրակի մարզին, հյուսիս-արևելքից՝ Լոռու մարզին, արևելքից՝ Կոտայքին , հարավից՝ Արմավիրին և Երևան քաղաքին՝ հարավ- արևմուտքից: Իսկ արևմուտքից Ախուրյան գետը բաժանարար է հանդիսանում Արագածոտնի մարզի և Թուրքիայի Կարս նահանգի միջև:

Պատմականորեն, այս մարզի ներկայիս տարածքը ընդգրկում է Արագածոտնի մարզի տարածքները և Պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Նիգ և Շիրակ գավառները:

Արագածոտնի տեսարժան վայրերը

Ամբերդ

Ամբերդը VII-րդ դարի հայակական հնագույն ամրոցէ, որն իր մեջն ներառում է նաև XI դարի Վահրամաշեն եկեղեցին: Այն տեղակայված է Արագած լեռան լանջին՝ ծովի մակարդակից 2300մ բարձրության վրա: Ենթադրվում է, որ ամրոցը հիմնադրվել է Կամսարական իշխանների կողմից, հետագայում միայն անցել է Վահրամ Պահլավունու իշխանության տակ:

Սաղմոսավանք

Սաղմոսավանքը գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ Քասախ գետի կիրճում ու հիմնադրվել է 1215-1235 թվ.: Հենց այստեղ է նկարահանվել <Տղամարդիկ> ֆիլմի քոչարի պարը: Սաղմոսավանքից բացվում է Արա լեռան հիասքանչ տեսարանը:

Օշական

Օշականը Արագածոտնի մարզի գյուղերից է, գտնվում է Աշտարակից 4կմ հարավ՝ խաղողի և նռան այգիների կողքին, որոնք զբաղեցնում են Աշտարակի և Էջմիածնի միջև եղած տարածությունը: Օշականի կենտրոնում է գտնվում Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որը 1875-1879թվ. կառուցել է Գևորգ IV կաթողիկոսը՝ 443 թվ կառուցված եկեղեցու հիման վրա: Օշականում է գտնվում Սբ. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը:

Կարմրավոր

Կարմրավոր եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզում և կառուցվել է VII դարում՝ հոգևորականներ Գրիգորի և Մանասի կողմից: Եկեղեցին Հայաստանի միակ հուշարձանն է, որի կղմինդրե ծածկը պահպանվել է մինչև մեր օրեր: Այդ փոքրիկ խաչաձև եկեղեցին պատրաստված է քարե մեծ խորանարդներից:

Մուղնի

Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում է կառուցվել Սբ. Գևորգ եկեղեցին (1664-1669 թ): Քասախ գետից դեպի Մուղնի է անցել 1կմ երկարությամբ գաղտնի ուղին, որը կառուցված էր ջրային պաշարները լրացնելու համար: Վանքը գտնվում է Աշտարակից 2 կմ դեպի հյուսիս և հիմադրվել է ճարտարապետ Սահակ Ղազանեցու կողմից: Սբ. Գևորգ եկեղեցու բակում կան մի քանի խաչքարեր՝ ամենահինը կառուցվել է 932թվին:

Օհանավանկ

Օհանավանք միջնադարյան եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավանք գյուղում՝ Քասախ գետի կիրճի տարածքում: Օհանավանքի զոհասեղանի տակ կա գաղտնի թունել, որի մասին գիտեին միայն տեղաբնիկները: Այդ թունելը տանում է դեպի Քասախ գետի կիրճ: Վանական համալիրի կազմի մեջ են մտնում Սբ. Գրիգոր (V դար), Սբ. Կարապետ եկեղեցին(1216-1221) և քառակողմ գավիթը (1248-1550): Մինչ այսօր պահպանվել է եկեղեցու XII—XIII դարյա աշտարակներն ու հնագույն տապանաքարերը: