Գառնի հեթանոսական տաճար

     ՀՀ Կոտայքի մարզի համանուն գյուղում՝ Ազատ գետի անդնդախոր կիրճում՝ եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա վեր խոյացող վեհաշուք Գառնի հեթանոսական տաճար-համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100 մ բարձրությամբ վերձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մ երկարությամբ պարսպապատով: Ելնելով ավանդություններից՝ պատմահայր Մովսես  Խորենացին Գառնի ամրոց-դաստակերտի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիի անունով էլ կոչվել է Գառնի: Ամրոցի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ: 14-րդ դարի մի ձեռագրի մեջ ամրոցի հիմնադրման տարի է համարվում Ք. ա. 2166 թիվը: Ենթադրվում է, որ տաճարը նվիրվել է արևի աստված Միհրին, իսկ 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:

     Թեև Գառնի տաճարը նման է Հելլենիզմի դարաշրջանի հուշարձաններին, այնուհանդերձ այն մնում է իր ժամանակների բարձրարվեստ ճարտարապետության անգերազանցելի օրինակներից մեկը: Քրիստոնեության տարածումից հետո Գառնիի սյունազարդ տաճարն օգտագործվել է աշխարհիկ նպատակով. այն եղել է Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովադուխտի ամառանոցը, որի համար էլ Գառնին կոչվել է նաև ,,Տրդատի հովանոց,,: Ք. ա. Առաջին դարի կեսերին այն ավերել են հռոմեական զորքերը: Առաջին դարի 70-ական թթ. Գառնին վերականգնել է Տրդատ Ա  թագավորը, որի թողած հունարեն արձանագրություններում այն անվանված է ,, անառիկ ամրոց,,: Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ 4-րդ դ. Եպիսկոպոսանիստ բնակավայր:

     Արաբական նվաճումներից ավեված ամրոցը, սակայն, 9-րդ դարի 2-րդ կեսին աճել ու դարձել է գյուղաքաղաք, իսկ 10-րդ դարում՝ Աշոտ Բ Բագրատունու օրոք, վերականգնվել է ամրոցը:  Տրդատ Ա   Այս հրաշակերտ տաճարը կանգուն է մնացել մինչև 17- րդ դարը: Խորտակվել է 1679 թվին Հայաստանում տեղի ունեցած աշխարհացունց երկրաշարժի հետևանքով: Կործանված տաճարի նրբաքանդակ սյուների բեկորները, պատերի քարերն ու խոյակներն ընկած էին տաճարի շուրջը: Եվ միայն 1939- ական թվերին պրոֆ. Բունիաթյանի ջանասեր հոգածությամբ հնարավոր եղավ այն վերականգնել: Երևանի պատմության թանգարանում է դրված Գուրգեն Արևշատյանի հեղինակած մանրակերտը: Իսկ այսօրվա տեսքի համար Գառնու տաճարը պարտական է Ալեքսանդր Սահինյանին, ում շնորհիվ յուրաքանչյուր քար գտավ իր նախնական տեղը: Պահպանվել է սառը և գոլ ջրերով 4 սենյականոց  բաղնիքի՝ գեղեցկագույն խճանկարով հատակը, որը ծովային 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ:

     2011 թվի մայիսի 24-ին ,,Գառնի ,,պատմամշակութային արգելոց-թանգարանը պարգևատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մելինա Մերկուրի մշակութային լանդշաֆտի պահպանման և կառավարման բնագավառում միջազգային / ՅՈՒՆԵՍԿՕ- Հունաստան / հեղինակավոր մրցանակով:

3D Գառնի