Գեղարքունիքի մարզ

 Գեղարքունիքի մարզի ¼ մասը պատված է ջրով, քանի որ մարզի սիրտը համարվող Կապուտաչյա Սևանա լիճը շրջափակված է Գեղամա լեռնաշղթայով: Մարզկենտրեն Գավառը հայտնի է իր արհեստով և տեքստիլի արդյունաբերությամբ:

Մարտունին, իր մեծությամբ երկրորդ քաղաքը, ունի լավ զարգացած ձկան արտադրություն: Իսկ Սևան քաղաքի Բուսաբանական այգում բացահայտվում են <Սևանա լճի ցամաքեցման> գաղտնիքը:

Տեսարժան վայրերը

Նորատուս

Նորատուս գյուղը իր էությամբ հանդիսանում է թանգարան բաց երկնքի տակ: Նորատուսը հարուստ է իր հուշարձաններով (շուրջ 681պատմական հուշարձան): Այստեղ է գտնվում խաչքարերի աշխարհի ամենամեծ հավաքածուն, որոնց մեծամասնությունը ծագում է XIII-XVII դարերից, ամենահինը կանգնեցվել է V դարում: Գյուղի կենտրոնում է գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 9-րդ դարի վերջին: Խաչքարի վրա պատկերված յուրաքանչյուր նկար ունի իր նշանակությունը, իսկ նրա չափսերից կարելի է պատկերացում կազմել, թե ով է թաղված դրա տակ, օրինակ՝ տարիքը կամ սոցիալական կարգավիճակը:

Սևանա լիճ

Սևանավանք

Սևանավանքը Սևանի հյուսիս-արևմտյան ափին գտնվող հնագույն վանք է, որը կառուցվել է 874 թվականին.
Սևանավանքը, ի տարբերություն մյուս վանական համալիրների, փոքր ու համեստ է, սակայն նրա յուրահատկությունը հանդիսանում է պատուհաններց բացվող լճի հիասքանչ տեսարանը: