Արցախ

     Ստեփանակերտը՝ իր ոչ դյուրին կենսագրությամբ, համաշխարհային անաչառ պատմության կողմից համարվում է մեր մոլորակի հնագույն շեներից մեկը: Ք. հ. 490-ական թթ. մինչև 1847 թ. բնակավայրը հիշատակվում է Վարարակն անվամբ, իսկ մինչև 1923թ.՝ Խանքենդ, որից հետո էլ՝ նույն թվի նոյեմբերի 23-ից Ղարաբաղի նորաստեղծ կառավարությունը Շուշիից տեղափոխվում է Խանքենդ, ու այդ ժամանակվանից էլ քաղաքը, ի պատիվ կոմունիստական կուսակցության և միջազգային բանվորական շարժման կարկառուն գործիչ Ստեփան Շահումյանի, կրում է նրա անունը: Արցախի գլխավոր քաղաքի քարեդարյան, բրոնզեդարյան բնակատեղերի մասին բարձրաձայնվել է դեռևս 18-րդ դարի վերջին քառորդում և 19-րդ դարի 30-ական թթ.: Սակայն խորհրդային երկաթե վարագույրների պարագայում Արցախում այդ թեմայով քննարկումները միշտ էլ Ադրբեջանի ջանքերով ԽՍՀՄ_ի վերևներում ,,նացիոնալիզմ-շովինիզմ,, պիտակով էին որակվում: Բայց քաղաքակիրթ աշխարհը չի շրջանցում Վ. Բելքի, Ա. Իվանովսկու, Կ. Գանի, Լ. Հապոտի, Է. Ռելսերի, Յա. Հումելի և ուրիշ-ուրիշ տասնյակ հնագետների ու գիտնականների բազմակողմանի ուսումնասիրությունները, որոնք անվերապահորեն փաստում են, որ Ղարաբաղի տարածքում հայտնաբերված հնագույն մշակույթը Վանի թագավորության ժամանակահատվածին է պատկանում: Ավելին, հետագայում քաղաքի և նրա շրջակա շինավայրերում շատ ու շատ այլազան պեղումներից հետազոտված խոսուն վկաներ գտածոները բազում անգամ վերահաստատել են Արցախ աշխարհի հայարմատ հողի ծնունդն ու գոյությունը: Համոզվելու համար հարկ է այցելել 1939թ.-ին հիմնադրված Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, ուր, չնայած Ադրբեջանի՝ տարիների խստիվ ու շարունակական հայատյաց քաղաքականությանը, անգամ պարտադրված արցախյան հակամարտության տարիներին թանգարանը կարողացել է հավաքագրել ու թշնամու ճիրաններից փրկել և պահպանել 50 հազարից ավելի նյութական-հոգևոր պատմամշակութային վկայագիր-արժեքներ:

Ցուցանմուշների մեջ են հայկական հետքերով ամենավաղ քարեդարյան շրջանի գործիքներ՝ հատիչներ, բրոնզե զանազան իրեր՝ զարդաքանդակներ, հմայիլներ, զենքեր, ուրարտական շրջանի զարմանահրաշ իրեղեն ապացույցներ, տարատեսակ հայկական և այլազգիների դրամաձուլվածքներ: Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության ալիքն ընդգրկել է նաև Արցախը, որտեղ էլ նա հիմնել է առաջին եկեղեցիներից մեկը՝ Ամարասը, որի փաստագրության տարրերով է սկսվում թանգարանի միջնադարյան բաժինը: Հետաքրքրաշարժ ցուցադրություններ կան հայաշունչ այս հողի այլևայլ ժամանակահատվածների իրադարձություններից, ինչպես նաև վերջին շրջանի արցախյան համազգային շարժման ու հերոսամարտի պատմական փաստերի առնչությամբ: Մտնելով Արցախի ասպնջական հող՝ Ստեփանակերտի շեմին միանգամից աչքի է զարնում մի գաղտնախորհուրդ արձան՝ ժողովրդի հորջորջմամբ ,,Պապիկ-տատիկ,, անվամբ: Արձանը հեղինակել են քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը և ճարտարապետ Յուրի Հակոբյանը: Չնայած Ադրբեջանի ագրեսիվ հակընդդեմ անթիվ-անհամար ջանքերին՝ այդուհանդերձ, ,,Մենք ենք,մեր սարերը,, խորագրով կարմրատուֆ կոթողը 1967թ. հիմնավորապես տեղ գտավ Արցախի մայրաքաղաքի մուտքի բլրի գագաթին: Ոտքերով մինչև պարանոցը հայարմատ հողաճոթում խրված քարակոթողը խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների արյունակցական կապը:

Հետագայում Իտալիայի Կարարա քաղաքում կայացած համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանի այդ գործը բարձր գնահատվեց և, ի վերջո, քանդակին վիճակված էր դառնալ աշխարհահռչակ, որը և վաստակաշատ պատմաբան ու հայագետ Բագրատ Ուլուբաբյանի կնքմամբ այսօր բոլորին հայտնի է ,,Մենք ենք, մեր սարերը,, խորագրով: Խաղաղ ու շինարար արցախցին այսօր լծված է իր ազատագրական-հերոսական պատերարազմի վերքերը բուժելու հոգսերով, և միայն Ստեփանակերտի վերակառուցված Վերածննդի հոյատեսիլ հրապապարակն էլ բավական է՝ համոզվելու համար, որ անկոտրում են այդ հողակտորում ծնված մարդկանց ոգին ու կամքը, և ոչ մի ոտնձգություն չի կարող ծնկել քաղաքակրթությանն ու ռազմաշխարհին անհաշիվ մեծահռչակ մարդիկ տված խոհուն ու խիզախ արցախցուն:

Տեսարժան վայրերը

Տիգրանակերտ

Արցախի հնագույն քաղաք Տիգրանակերտը այն չորս հայկական քաղաքներից է, որոնք պահպանել են իրենց հին անվանումները: Այն հիմնադրվել է Ք.ա. I դարում հայոց արքա Տիգրան Մեծի հրամանով: Հնագետները նշում են, որ քաղաք պատկանում է անտիկ և միջնադարյան ժամանակաշրջանին, որի ավերակները հայտնաբերվել է 2005 թվ.: Քաղաքը ճշգրիտ հիշատակումը տալիս է VII դարի պատմաբան Սեբեսոսը:

Դադիվանք

Դադիվանքը IX—XIII դարերի հայկական վանք է, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Տերտեր գետից կես կիլոմետր դեպի հարավ: Ճարտարապետական համալիրը գտնվում է անտառապատ լեռան հյուսիսային գագաթին՝ 1100 մ բարձրության վրա: Նախնական հիշատակումը տրվում է IX դարում:Դադիվանքի գլխավոր շինությունը կառուցել է 1214թվականին: Դադին՝ Ֆադեյ առաքյալի աշակերտը, ով իր ամբողջ կյանքը անցկացնելով Դադիվանքում՝ դասավանդում էր քրիստոնեություն:

Գանձասար

Գանձասարը Լեռնային Ղարաբաղի հայկական առաքելական եկեղեցինու վանական համալիրներից է, գտնվում է Խաչեն գետի ձախ ափին՝ Վանք գյուղի մոտ: Գանձասարի հիշատակվում է X դարի հայ կաթողիկոս Անանիա Մոկացու կողմից: Սակայն նոր, բոլորին հայտնի եկեղեցին կառուցվել է իշխան Հասան-Ջալալ Դոլայի կողմից է՝ 1240թվականի հուլիսի 22-ին: