Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը բնորոշվում է մեծ ճանաչում ստացած զբոսաշրջային ուղղություններով դեպի Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդ (Գեղարդն խորհրդանշում է այն նիզակը, որով խոցվել է Հիսուսի մարմինը ): Գեզարդն ՅՈՒՆԵՍԿՈ-յի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային ժառանգություն:

“Կոտայք “ գարեջրային ապրանքանիշը բավարարելով կովկասյան պահանջները դարձել է առաջատար գարեջրային արտադրության շուկայում և այժմ համագործակցում է ֆրանսիական Castel ընկերության հետ:

Ծաղկաձորը հայտնի է որպես դահուկային հանգստի զբոսաշրջության կենտրոն, որը,հատկապես ձմռանը,  գրավում է շատ այցելուների:

Տեսարժան վայրեը

Գառնի (գյուղ)

Գառնու տաճարը համարվում էՀայաստանի ճարտարագիտական և մշակութային ամենաարժեքավոր կոթողներից մեկը: Այս հնագույն հեթանոսական տաճարը նվիրված է արևի հեթանոս աստված Միհրին: Այն գտնվում է Ազատ գետի մոտակայքում՝ Գառնի գյուղի մոտ:
Գառնին Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է, կառուցվել է Ք.ա I դարի կեսերին՝ Արշակունյաց Տրդատ I արքայի կողմից, որը նվիրվել է արևի հեթանոս արքա Միհրին, ով պատկերված էր զոհասեղանի առջև:

Գեղարդի վանք

Գեղարդի վանքը (հին անվանումը Այրիվանք) IV դարի կոթող է, կառուցվել է կիրճից սկիզբ առնող սրբազան աղբյուրի տեղում: Մեզ հասած տեղեկության համաձայն՝վանքի հիմնադիրը եղել է Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Վանական համալիրը Կոտայքի մարզի յուրահատուկ ճարտարապետական կառույցներից է, որը տեղակայված է Գողթ գետի կիրճում՝ Երևանի հյուսիս-արևելքից մոտավորապես 40կմ հեռավորությամբ:

Կեչառիսի վանքային համալիր

Կեչառիս վանքը կառուցվել է XI—XIII դարերում, գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում:Այն կառուցվել է Պահլավունի իշխանների կողմից՝ Փամբակ լեռան լանջին: Վանքը կազմված է 4 եկեղեցիներից, 2 մատուռներից, գավիթից և XII—XIII դարերի խաչքարային գերեզմանատնից:

Հավուց Թառի վանք

Վանական համալիր Ավուց-Տարը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղի լեռան գագաթին՝ Ազատ գետի ձախ ափին: Ստացված տեղեկության համաձայն՝ իշխան Գևորգ Մարզպետունին այստեղ կառուցել է Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, որը 1013թվականին վերակառուցվել է Գրիգոր Մագիստրոսի կողմից: Վանքը ամբողջովին կառուցված է սև և կարմիր տուֆից: Վանքի շրջակայքում է գտնվում Սբ. Կարապետ մատուռը, որը կանգնեցվել է 1213 թվականին: