Լոռու մարզ

Լոռին հիասքանչ է իր կաղնու, սոճու ծառատեսակներով: Շատ ազգային ավանդական երեկույթներ կազմակերպվում են Դսեղ գյուղում, որտեղ ծնվել է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը (Անուշ պոեմը և այլն): Վանաձորը իր մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է և համարվում է Լոռու մարզկենտրոնը: Լոռին բնութագրվում է իր բնակչության անկեղծությամբ  և միամտությամբ: Օրինակ “ Դու լոռեցի՞ ես” արտահայտությունը նշանակում է, թե ինչպիսի միամիտ մտքեր ես արտահայտում:

 Տեսարժան վայրերը

Հաղպատ

Հաղպատի վանքը (հայտնի է նաև Հաղպատավանք) հայկական միջնադարյան վանական համալիրներից մեկն է: Վանական համալիրը կառուցվել է մոտավորապես 976 թ.-ին Բագրատունյաց Աշոտ 3-րդ արքայի կնոջ՝ Խոսրովանույշի կողմից:

Օձունի եկեղեցի

Օձուն գյուղը գտնվում է Հայաստանի Լոռվա մարզում: Գյուղի յուրահատկություն է հանդիսանում Օձունի վանական համալիրը, որի կառուցման ամսաթիվը պատմական սկզբնազբյուրներում չի հիշատակվում, սակայն, հաշվի առնելով ճարտարագիտական կառուցվածքը, այն կարելի է դասել 6-րդ դարի կեսերին կառուցված եկեղեցիների շարքին:

Սանահինի վանք

Սանահինի վանական համալիր X-XIIIդար: Քանի որ կառուցման ճշգրիտ տարեթիվը նշված չէ՝ ինքնին Սանահին անվանումը մեկնաբանվում է <այս մեկը ավելի հին է, քան մյուսը> արտահայտությամբ, ինչը նշանակում է, որ այն ավելի հին է, քան հարևանությամբ գտնվող Հաղպատի վանքը: Վանքի հիմքը կառուցվել է դեռևս 5-րդ դարում՝ Բագրատունյաց Աբաս արքայի կողմից: 934 թվականին այտեղ կառուցված է եղել Սուրբ Աստվածածին ամենամեծ վանական համալիրը:

Ախթալայի վանք

Աղթալան հայկական Լոռվա մարզի քաղաքներից է,որը գտնվում է Լալվար լեռան լանջին, Դեբետ գետի ձախակողմյան ափին: Աղթալա վանական համալիրը կառուցվել է 10-րդ դարում, որպես Կյուրիկադյան Տաշիր-Ձորագետի Թագավորության պաշտպանական ամրոց:

Ձորագետ

Ձորագետը Փամբակ գետի հետ խառնվելով կազմում է Դեբետ գետը: Այն հոսում է Հայաստանի հյուսիսային մասով և Լոռվա մարզի հյուսիս-արևմուտքով: Գետի երկարությունը կազմում է 67մ: Ձորագետը պատկանում է Հայատանի խառնուրդ գետերի շարքին:

Լոռի բերդ

Լոռվա ամրոցը (Լոռիբերդ) գտնվում է Ստեփանավան քաղաքից ոչ հեռու՝ Ձորագետի ձախ ափին: X-XII դարերում ամրոցը եղել է Լոռվա մարզկենտրոնը և զբաղեցրել է 25 հեկտար տարածություն: 1238 թվ.Լոռի բերդը գրավվել է թաթար-մոմղոլական արշավախմբերի կողմից և հետագա մի քանի դարերի ընթացքում եղել է օտար տիրապետության տակ: Այսօր ամրոցից պահպանվել է միայն մի քանի ավերակներ:

Վանաձոր

Վանաձորը Երևանից և Գյումրիից հետո երրորդ քաղաքն է իր մեծությամբ(25.1քառ. կմ) և համարվում է Լոռվա մարզի ադմինիստրատիվ կենտրոնը: Հնագույն անվանումը եղել է Կարակլիս կամ Կարակլիսե (սև վանք): Այս անվանումը բացատրվում է նրանով, որ մինչև 1828 թվականը քաղաքում գործել է սև եկեղեցի, որի տեղում էլ 1831 թվականին կառուցվել է նորը: Քաղաքը կառուցվել է Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերի միահյուսման տեղում: