Քարահունջ

   Հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Պարիս Հերունու առավել խորագույն ուսումնասիրությունների վկայությամբ՝ Քարահունջը (հայտնի է նաև Զորաց քարեր և Քարենիշ անուններով) նախապատմական մեգալիթյան կառույց է, աշխարհի հնագույն աստզադիտարաններից, պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող կառույց, որը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ՝ Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1170 մ բարձրություն ունեցող սարահարթում և զբաղեցնում է 7 հա տարածք: Հնավայրի ժողովրդի մոտ տարածված անվանումն է Զորաց քարեր, իսկ Քարահունջն առաջարկել է 1990-ականներին համալիրը հետազոտած ակադեմիկոս Պարիս Հերունին, իսկ ՀՀ կառավարության 2004 թվի որոշմամբ և հանրապետության նախագահի վավերացմամբ քարե այդ հուշարձանն անվանվել է <<Քարահունջի աստղադիտարան>>:

Այսօր, սակայն, ժողովրդի մոտ երբեմն հնչում է նաև Ցից քարեր, Դիք-դիք քարեր ձևերը: Քարահունջի տարիքի մասին ստույգ տարեթվեր չկան. Պարիս Հերունին <<Հայերը և հնագույն Հայաստանը>> գրքում իր իսկ առանձին մեթոդներով կատարած հաշվարկներով վստահաբար նշում է , որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ: Հատկանշական է, որ Մեծ Բիտանիայի մեգալիթյան խոշոր կառույց Սթոունհենջի տարիքը նույնպես որոշվել է հենց նույն մեթոդով, ինչը բավական տարածված է գիտնականների մոտ: Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան հուշարձան-կոթողը, որի համալիրի մեջ են կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիսարևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը և առանձին կանգնած վեհաշուք քարերը, որոնք բազալտից են. նրանց բարձրությունը տատանվում է կեսից մինչև երեք մետրը, իսկ կշիռը մինչև տասը տոննա: Քարահունջի քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարահանքից, բարձրացվել և տեղափոխվել են հյուսված պարաններով ու լծկան կենդանիների միջոցով, իսկ աստղադիտարանում բացվել են քարերի անցքերը ու պատրաստվել աստղադիտական գործիքները:

Կենտրոնական շրջանը կազմված է 40 քարերից, որոնք ձվաձև են ու սուր ծայրերով, կենտրոնում ավերակների կույտ է, որի տեղում ենթադրաբար կրոնական տաճար է եղել: Հետաքրքիր է, որ նույն համաչափություններն ունի նաև Գառնու տաճարը: Քարահունջի հյուսիսային և հարավային թևերում համապատասխանաբար 80 և 70 առանձին քարերից բաղկացած սալարկված քարուղիներ կան, որոնցից մեծ մասն անցքեր ունի: Նույն պատկերին կարելի է հանդիպել նաև հյուսիսարևելյան թևում: Լրագծում լարը հատում է կենտրոնական շրջանը և որպես հյուսիսային թևի շարունակություն՝ միացնում է հարավային թևի հետ: Լարն ընդգրկում է 20 քար, որոնցից 6-ն անցքեր ունի: Մոնումենտի տարբեր հատվածներում կան առանձին կանգնած քարեր, որոնք արևելյան և արևմտյան կողմերում մինչև 90 մ և ավելի հեռավորության վրա են: Հավանաբար այս քարերն օգտագործվել են նշանառության համար, ինչպես որ Մեծ Բրիտանիայի Սթոունհենջում՝ Կրնկաքարը: Քարահունջի քարերից շատերում առկա անցքերը եզակի երևույթ են հնագույն կոթողներում, որոնք ապահովում են դեպի նպատակակետն ուղղվածության բարձր ճշգրտություն և կայունություն: Անցքերը երկու կողմից կոնաձև լայնանում են, որոնք պատրաստվել են օբսիդիանի միջուկներ ունեցող թրծված կավե գործիքներով, և ներսի մակերեսը մաքուր է և ողորկ:

3D  Քարահունջ