Սյունիքի մարզ

 Սյունիքի մարզը ունենալով 4506 քառ. կմ. Տարածք՝ համարվում է Հայաստանի ամենամեծ մարզը: Այն հայտնի է Տաթևի վանական համալիրով և աշխարհի ամենաերկար ճոպանուղիով: Սյունիքի մարզի խոշոր քաղաքներն են՝ Կապանը, Գորիսը, Սիսիանը և Մեղրին: 10-րդ դարից սկսած Կապանը մնացել է մարզկենտրոն, որը իր գեղեցիկ ճարտարապետությամբ հայտնի է նաև որպես ակտիվ հանքափորային քաղաք:

Գորիսը երբեմն անվանում են <Փոքրիկ Շվեյցարիա>: Սյունիքցիներն առաջարկում են իր տեսակի մեջ եզակի, աներևակայելի համեղ ճաշատեսակներ, ինչպիսիք են Սիսիանի պանիրը, Քարահունջի թթի օղին, Կապանի լավաշը և Մեղրիի թուզն ու նուռը:

Տեսարժան վայրերը

Տաթևի վանք

Տաթևի IX—XIII դարերի վանական համալիր է, գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում: Վանական համալիրի կազմի մեջ են մտնում IX դարի Սբ. Պողոս Պետրոս վանքն ու երկու եկեղեցիներ, Սուրբ Գրիգոր Տաթևացու գերեզմանն ու ճոճվող Գավազանը: Ութանիստ հիմքով սյունը այնպես է տեղադրված, որ միառժամանակ կարող է և´ ճոճվել, և´ կանգուն մնալ: Առաջ,երբ մոտենում էին թշնամու զորքերը կամ երկրաշարժ էր գրանցվում և գետինը դղրդում էր, սյունը սկսում էր ճոճվել՝ տեղեկացնելով վտանգի մասին:

Վահանավանք

Վահանավանքը կառուցվել է 10-րդ դարում՝ Կապանի Գագիկ իշխանի որդու՝ Վահան Նախաշինողի կողմից, ում անունն էլ կրում է: 911 թվին իշխան Վահանը, հավաքելով 100 հոգևորականների, կառուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը Վահանավանքի ամենահին կառույցն է համարվում:

Քարահունջ

Քարահունջը գտնվում է Դար գետի մոտ՝ ընկած է 39° 34' լայնության և 46° 01' երկայնության վրա, ունի 1770մ բարձրություն և զբաղեցնում է 7 հեկտար տարածք: Այն տեղակայված է Սիսիանի ժայռոտ հրվանդանի վրա: