Տավուշի մարզ

Տավուշի մարզը հայտնի է իր գետերով, լճերով և բնական, հանքային աղբյուրներով: Մարզը իր անունը ստացել է Տավուշ բերդից(10-րդ դար): Տավուշը  միջնադարյան ժամանակաշրջանից խորապես բնակեցվել է, հատկապես մարզկենտրոն Իջևանը: Դիլիջանը, մարզի երկրորդ քաղաքը, ունի փափուկ և մաքուր օդ, որը բուժում է շնչառական հիվանդությունները:

Տեսարժան վայրերը

Գոշավանք

Գոշավանք կամ Նոր Գետիկ հայկական միջնադարյան վանական համալիրը XII-XIII դարերին կառուցվել է Գոշ գյուղում: Գտնվում է հնագույն Գուգարք գավառի Կայենի շրջանում: Վանական համալիրը 1118 թվականին հիմնադրվել է հոգևորական Մխիթար Գոշի և իշխան Իվանե Զաքարյանի կողմից: Հետագայում 1213 թվ. Գոշի մահից հետո անվանվել է Գոշավանք:

Հաղարծին

Հաղարծին վանական համալիրը գտնվում է Լոռվա մարզում՝ Դիլիջանից 18կմ հեռավորության վրա: X-XIII դարերում կառուցվել է Բագրատունյաց դինաստիայի կողմից: Ճարտարապետական կառույցը իր մեջ ներառում է եկեղեցիներ, կամարներ, Կյուրկիդների 2 արքաների գերեզմաններ,խաչքարեր, տրապիզոնյան վանական խոհանոց և այլն:

Դիլիջան

Դիլիջան քաղաքը գտնվում է Տավուշի մարզում՝Աղստև գետի վրա և համարվում է լեռնակլիմայական ու նեոնատոլոգիական հանգստավայր: Դիլիջանը ստացել է ազգային պարկի կարգավիճակ, քանի որ համարվում է Հայաստանի ամենամաքուր ու կանաչ մարզը: 1870-ական թվականներին կատարված հնագիտական պեզումները ցույց են տվել, որ մարդիկ այստեղ ապրել են դեռևս հնագույն բրոնզեդարյան և երկաթյան դարաշրջանում (Ք.ա II հազարամյակի վերջից - I հազարամյակի սկիզբ):

Մակարավանք

Մակարավանքի վանական համալիրը կառուցվել է X-XIII դարերին, գտնվում է Լոռվա մարզում,Աչաջուր գյուղից 6կմ դեպի հարավ՝ Փայտատան լեռան լանջին: Վանական համալիրի գլխավոր վանքը Սուրբ Աստվածածինն է(1204թվ.): Վանքի ներսում՝ հյուսիսային թևում կա լավ պահպանված արևային ժամացույց, որի ներքևի մասում աղավնի է նստած: