Վայոց ձորի մարզ

<Վայոց Ձոր > անվանումը մեկնաբանվում է որպես <Վշտերի կիրճ>, որտեղ, համաձայն ողբերգական լեգենդի, հարուստ արքայորդին կորցնում է իր ամբողջ ժողովրդին: Բայց և այնպես, կիրճը գեղեցիկ է ու սիրված իր այցելուների կողմից: Մարզի կենտրոնը Եղեգնաձոր քաղաքն է, մինչդեռ ամենազարգացած քաղաքը համարվում է Ջերմուկը՝ Հայաստանի հայտնի առողջարանային կենտրոնը:

Վայոց Ձորի Արենի գյուղը հայտնի է իր գինեգործությամբ, սակայն, 2008 թվականից այն աշխարհին ներկայացավ նաև որպես գյուղ՝ որտեղ 5500 տարվա վաղեմություն ունեցող հնագույն կոշիկ են հայտնաբերել: Իսկ 2011թ. նույն  տեղում հայտնաբերվել և պեղվել է աշխարհի ամենահին գինետունը:

Տեսարժան վայրերը

Նորավանք

13-րդ դարի հայկական վանքը գտնվում Ամաղու գետից ստեղծված կիրճում՝ Եղեգնաձոր քաղաքի մոտ՝ Երևան քաղաքից 122 կմ հեռավորության վրա: Կիրճը հայտնի է դեպի վանքը ուղղված շեղ, բարձր, կարմիր ժայռերով: Վանքը հայտնի է իր երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցով, որի գլխավոր մուտքը գտնվում է եկեղեցու երկրորդ հարկում և դեպի ներս տանող ուղին կազմված է քարե աստիճաններից:

Օրբելյանների իջևանատուն

Օրբելյան քարավանատունը (հայտնի որպես Սուլեմա ,Սելիմյան քարավանատուն անուններով) գտնվում է Հայաստանի Վայոց Ձոր մարզում: Քարավանատունը կառուցվել է 1332թվ, Վարդենյաց լեռնանցքի երկայնքով՝ իշխան Չեսար Օրբելյանի կողմից, որպեսզի իջևանատուն դառնա Վայոց Ձորի մարզ մեկնող հոգնած ճամփորդների ու իրենց կենդանիների համար:

Գնդեվանք

Հայաստանի հյուսիսում՝ Արփա գետի կիրճում է գտնվում Х-XI դարերին կառուցված Գնդեվանք եկեղեցին: Վանքը կառուցվել է Սմբատ իշխանի կնոջ՝ Սոֆյայի հրամանով, ում հետ էլ կապում են վանքի մասին լեգենդները: Վանքի ճանապարհը անցնում է գետի աջ ափով՝ կիրճի հատակով, այն անվանվում է նաև Ջերմուկի հին ճանապարհ, որը տանում էր վանքից դեպի Ջերմուկ:

Ջերմուկ

Ջերմուկ քաղաք-հանգստավայրը գտնվում է Հայաստանի Վայոց Ձոր մարզում՝ Արփա գետի հարևանությամբ: Ջերմուկը հանդիսանում է նեոնատոլոգիական զարգացած հանգստավայր, հարուստ է գեյզերներով և բուժիչ ջրվեժներով: Նրա գլխավոր առանձնահատկություններից է համարվում 1981 թվականին կառուցված 20 մետրանոց Կեչուտի ջրհորը՝ <Մարգարիտ> անվանմամբ:

Սմբատաբերդ

Սմբատաբերդի ամրոցը գտնվում է Վայոց Ձորի Եղեգիս գյուղում և համարվում էր Օրբելյան իշխանության սեփականությունը: Ամրոցի կառուցված է շատ գրագետ ձևով՝ երեք կողմից շրջափակված է խորը կիրճերով, իսկ մուտքի կողմից պաշտպանվում է հզոր քարե պատերով: Ամրոցը նաև ունեցել է իր սեփական ջրամատակարարման համակարգը: Գյուղում պահպանված կարևոր հուշարձաններից է Զորաց եկեղեցին (XIV դար), Սբ. Կարապետ եկեղեցին (XIII դար), ինչպես նաև Օրբելյան իշխանության հանգստավայրը (XIII դար): 2006-2007 թվականներին ամրոցը ամբողջությամբ վերականգնվել և բերվել է իր նախկին տեսքին: