Երևան

Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է: Հիմանդրվել է Ք.ա. 782 թվականին՝  Ուրարտական Արգիշտի 1-ին   թագավորի հիմանդրած քաղաք-ամրոց էրեբունուց: Քաղաքը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևմուտքում՝ Հայկական Լեռնաշխարհի կենտրոնական մասում,որի  ընդհանուր տարածք ը կազմում է 223 կմ²: Վայրր, որտեղ տեղակայված է Երևանը, երեք կողմից շրջապատված է լեռներով՝Արագած, Քանաքեռի հարթավայր, Գեղամա լեռներ: Երևանի գլխավոր հատակագծի հեղինակն է ակադեմիկոս,  ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը(1924 թ.).Ըստ  այդ հատակագծի քաղաքը ունենալու է օղակաձև կենտրոն՝ պահպանելով պատմական հնագույն կարևորագույն ուղղությունները, հուշարձանաներն ու մշակույթը:

Տեսարժան վայրերը

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հնագույն ձեռագրերի, գտածոների ինստիտուտ-թանգարան է: Այն առարկայական տարբեր ոլորտներում ունի միջնադարյան հնագույն ձեռագրերի և գրքերի հավաքածուներ՝ ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզուներից թարգմանված պատմական, փիլիսոփայական, բժշկական, գրականության և արվեստի նմուշներ:

Ծիծեռնակաբերդ

Հայերի Ցեղասպանության Հուշահամալիրը կառուցվել է 1967 թվականին Երևանի Ծիծեռնակաբերդ բլրի վրա ու նվիրված է Հայոց Մեծ Եղեռնին : Ամեն տարի ապրիլի 24-ին՝ Հայերի ցեղասպանության հիշատակման օրը, հազարավոր հայեր հավաքվում են հուշարձանի մոտ՝ հարգելու զոհերի հիշատակը: Մարդիկ, ովքեր հավաքվում են Ծիծեռնակաբերդում թարմ ծաղիկներ են բերում՝ որպես հարգանք նահատակների նկատմամբ: Տարիների ընթացքում շատ քաղաքական, հասարակակն գործիչներ, արվեստագետներ, երաժիշտներ են այցելում հուշարձան:

Կասկադ համալիր

Կասկադ համալիրը կառուցվել է ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Ասլան Մխիթարյանի, Սարգիս Գուրզադյանի կողմից՝ 1971թ.-ից մինչև 1980թ.: Այն գտնվում է Երևանի Կենտրոն համայնքի և Հաղթանակի Զբոսայգու հարևանությամբ:

Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը Երևանի ամենամեծ հրապարակն, որը հանդիսանում է Նալբանդյան, Տիգրան Մեծ, Վազգեն Սարգսյան և Ամիրյան փողոցների խաչմերուկը:

Էրեբունի ամրոց

Էրեբունի ամրոցը գտնվում է Երևանում և եղել է 1017մ երկարությամբ Ուրարտական քաղաք-ամրոց, որը ունեցել է կարևոր քաղաքական, տնտեսական և մշակութային նշանակություն: Ներկայիս Երևանի անունը վերցված հենց Էրեբունի ամրոցի անվանումից: